ՓՈՂԱՅԻՆ ԲԱԺԻՆ

 Մոտ  65 տարվա ընթացքում  փողային բաժնում  դաստիարակվել է մասնագետ երաժիշտների մի զգալի բանակ ,որոնցից շատերը դարձել են սիմֆոնիկ,կամերային, փողային ու էստրադային-սիմֆոնիկ տարբեր նվագախմբերի արտիստներ:
   Դպրոցն այսօր,իրավամբ,հպարտանում է դասական սաքսոֆոնի  դասարանով,որի հիմնադիրն է իր գործի իսկական  նվիրյալ  ,Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանը:Նրա սաներից  են այսօր արդեն միջազգային  ճանաչում  ունեցող ,հեղինակավոր մրցույթների  բազմակի դափնեկիրներ Կորյուն Ասատրյանն ու Հայրապետ Առաքելյանը:
    Փողային բաժնի  առաջատար դասատուներից է փորձառու  մանկավարժ կոնսերվատորիայի դոցենտ Գուրգեն Սարգսյանը,որն արդեն երկար տարիներ  հաջողությամբ աշխատում է պատանի  շեփորահարների հետ:
    Վերջին  տարիներին  այս բաժնում հաջողությամբ գործում են  նաև ֆլեյտայի, կլարնետի և գալարափողի դասարաններ: