ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ

Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի  հիմնադրման  ժամանակներից դաշնամուրային բաժինն առավել  ներկայացուցչականն է:Այստեղ աշխատել է մասնագիտական բարձր կարողություններով օժտված,գիտելիքների հարուստ պաշարով զինված փորձառու ուսուցիչների մի քանի սերունդ, որոնց աշխատանքի արդյունքում ձևավորվել  և մշակվել են դաշնամուրային դասավանդման հարուստ ավանդույթներ:Այսօր դրանց կրողներն են դաշնամուրային բաժնի բազմավաստակ գործիչներ,պրոֆեսորներ Սերգեյ Քեչեկը,Զեմֆիրա Բարսեղյանը, Վաղարշակ Հարությունյանը և Արքուհի Հարությունյանը`իրենց գործի իսկական  նվիրյալները,որոնք  իրենց մասնագիտական խոր գիտելիքներն են  փոխանցում աշակերտներին  ու դպրոցի դասատուների հաջորդ սերնդին:Միջազգային ,հանրապետական մրցույթների դափնեկիր,մենակատար  դաշնակահարների  մի ամբողջ համաստեղություն է սովորել նրանց դասարաններում`Վարդան Մամիկոնյան, Վահան Մարտիրոսյան,Լիլիթ Գրիգորյան/դաս.`Ա.Հարությունյան/, Գրիգոր Ասմարյան,Միքայել Գաբրիելյան /դաս.պրոֆ.`Ս.Քեչեկ/, Անահիտ Դիլբարյան, Արմեն Մանասյան և ուրիշներ:
    Այս բաժնում այսօր հաջողությամբ  գործում է  միջին սերնդի  մանկավարժների մի հիանալի կորիզ,որը զբաղված է  արդեն առկա փորձի ընդհանրացումով,ուսուցման նոր մեթոդների մշակմամբ,ստեղծագործական տարբեր որոնումներով:
    Երկարամյա  աշխատանքային փորձ ունեցող մանկավարժների կողքին /Էլլա Մուրադյան,Աիդա Սաֆարյան,Ժաննա Պետրոսյան,Գոհար Եղիազարյան,Ելենա Սեդրակյան,Հասմիկ Հակոբյան,Կարինե Հարությունյան, Թամարա Դավթյան/ բաժինն այսօր համալրվել է երիտասարդ շնորհալի կադրերով,դպրոցի  շրջանավարտներով:
    Դաշնամուրային բաժնի կարևորագույն  նվաճումը պատանիերաժիշտների  հաջողված ելույթներն են  հանրապետական մրցույթներում  ու փառատոններում, ուր մշտապես գրանցվում են դպրոցի սաների հաղթանակները:Վերջին տարիների առանձնահատկություններից է  նաև բոլորովին պատանի դաշնակահարների  մասնակցությունը միջազգային տարբեր մրցույթների`Հունաստանում,Իտալիայում, Ֆրանսիայում,Ռուսաստանի դաշնությունում և այլուր: