ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ  ԲԱԺԻՆ

Ժողովրդական գործիքների բաժինը հիմնադրվել է 1937թ.Ժողովրդական նվագարաններից դպրոցում ներկայումս  գործում են  սանթուրի,քանոնի,դուդուկի,դհոլի , ուդի և շվիի դասարաններ:
   Ժողովրդական  նվագարաններ բաժնի  առաջատար դասատուներից է փորձառու մանկավարժ,Կոմիտասի անվան կոնսերվատորիայի  պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանը: Դասավանդման իր ուրույն մեթոդներով  առաջնորդվող  հմուտ մանկավարժի դասարանում  շարունակվում են  քանոնի հայ կատարողական դպրոցի լավագույն ավանդույթները,համալրվում դափնեկիր քանոնահարների շարքերը: