Ա. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2012 – 2013 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Դաշնամուրային, լարային նվագարանների (ջութակ, թավջութակ)

բաժիններ կարող են դիմել 7-9 տարեկան երեխաները: (ուսման տևողությունը 7 տարի)

Փողային նվագարանների բաժին (ֆլեյտա, , գալարափող, կլարնետ, սաքսոֆոն, շեփոր, ֆագոտ,տրոմբոն, հարվածային գործիքներ և կիթառ), ուսման տևողությունը 5 տարի

Ժողովրդական նվագարանների (քանոն, սանթուր, ուդ,քամանչա, թառ, սազ շվի, դուդուկ, ,դհոլ ) բաժիններ կարող են դիմել 9 – 12 տարեկան երեխաները: ( ուսման տևողությունը 5 տարի)

Դասական վոկալ , ջազ-էստրադա և ժողովրդական երգի դասարաններ կարող են դիմել 7 տարեկանից:(ուսման տևողությունը 5 տարի)

Գեղագիտական բաժին կարող են դիմել բոլորը` առանց տարիքային սահմանափակման և բոլոր գործիքների համար:

Դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 1ից մինչև հոկտեմբերի 1-ը, ամեն օր, բացի կիրակի օրից ժամը 10.00- ից մինչև 17.00
2-րդ հարկ, ընդունարան:


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Ծննդյան վկայականի պատճենը .
  2. 2 լուսանկար 3 x 4 չափի

Դպրոցին կից գործում են՝

  1. Պարի խմբակ ՝ (դասական, աշխարհի ժողովուրդների, հայկական ժողովրդական և լատինո-ամերիկյան պարեր)
  2. Ասմունքի և վոկալ համույթի խմբակներ